Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 1 » 15 փաստ ատամների մասին
17:54
15 փաստ ատամների մասին



1.  Մեքսիկայում ատամների հրեշտակի փոխարեն ( ատամների հրեշտակ հասկացությունը պարզապես հորինված մի կերպար է, որը իբր գիշերը` բարձի տակ դրված ատամը տանում է և "ետ բերում” նորը) «աշխատում է» ատամների մուկը:

2.  Ամենապինդ մարմինը մարդու օրգանիզմում դա ատամների էմալն:

3.  Ամերիկացիների 60 տոկոսը ամենահիշվող հիացմունքը տվյալ մարդու մասին համարում է նրա ժպիտը:

4.  Աշխարհի ամենաթանկ ատամը վաճառվել է 4650 ԱՄՆ դոլլարով: Այդ թանկ հաճույքը իրեն պատճառել է մի արիստոկրատ, որը այն գնելուն պես միաձուլել է իր մատանուն: Այդ դեպքը եղել է 1727 թվականին` Իսահակ Նյուտոնի մահից հետո: Ի դեպ, այդ թանկարժեք ատամը պատկանում էր հենց իրեն:

5.  Հին Հռոմում մարդիկ իրենց ատամները փայլեցնում էին միզանյութի միջոցավ: Ինչպես տեսնում ենք, այն ժամանակ էլ կային Մալախովներ* :D (Գենադիյ Մալախով – ամեն մի բան փորձարկում է իր վրա: Վստահ եմ, որ նրա դեմքը բոլորին ծանոթ է: Փնտրեք նրա անունը Google-ում):

6. Որպես ատամի խոզանակ սկզբում օգտագործվել են փայտիկներ բացազատված վերջույթներով:

7. Առաջին ատամի քսուկը` տյուբիկի ֆորմատով  ունեցել է  Dr. Shefield’s Creme Dentifrice անվանումը, որը թողարկվել է 1892 թվականին:

8. 65 տարեկան հասակում մարդկանց 60%-ը կարող են ազատ իրենց գովել այն բանով, որ նրանք ունեն լիարժեք ատամնաշար D (Հա բա ոնց, նրանք չեն էլ հասկանում, որ դա պարզապես պրոթեզ է):

9. Միայն ԱՄՆ-ում ամեն տարի վաճառվում է 53.000.000 լիտր ատամի քսուկ, ինչով կարելի է լցնել մինչև 30 օլիմպիական լողավազան:

10. Կաթնատամ հասկացությունը երևան է բերել Հիպոկրատը: Նրա կարծիքով փոքր երեխայի մոտ ատամները առաջանում են կաթից:

11. Առաջին էլոկտրական ատամի խոզանակը ստեղծվել է Շվեյցարիայում` 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո:

12. Այն մարդիկ, որոնք ամեն օր ատամները մաքրում են 3 անգամ ավելի հազվադեպ են տառապում ավելորդ քաշից: Այս եզրակացությանն են եկել ճապոնացի գիտնականները:

13. Օրգանիզմի կալցիաների 99%-ը գտնվում են ատամներում և ոսկրներում:

14. Ատամները պետք է մաքրել վերից վար, ոչ թե ձախից աջ: Եթե չհետևեք այս խորհրդին, ապա ձեր ատամների էմալը կմաշվի շատ շուտ:
15. Ռադ-Այլենդի (ԱՄՆ) խանութներում  արգելվում է շաբաթ օրերին վաճառել ատամի խոզանակներ:



Դիտումներ: 1369 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: