Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 24 » Ապագալի համակարգիչը բաղկացած կլինի 5 գրիչներից:
10:49
Ապագալի համակարգիչը բաղկացած կլինի 5 գրիչներից:

 Սա նշանավորվում է նրանով, որ անկախ այն հանգամանքից թե դա բջջային հեռախոս է, տեսախցիկ, թվային Ֆոտոխցիկ,, ֆլեշ քարտ, պլանշետ, CD սկավառակներ կամ համակարգիչ, տենդենցիան ընդհանուր է՝ ֆիզիկական չափսերի նվազեցում: Արտադրողները անդադար գովազդում են իրենց ստեղծագործությունների փոքր չափերը և իսկապես, սարքավորումների փոքրացումը բերում է աշխատավայրի տարածքի մեծացման և գադջեթը միշտ ձեռքի տակ ունենալու հնարավորության:

Այս առումով իհարկե տրամաբանական և իդեալական կլինի անձնական համակարգչի ծավալի փոքրացումը: Նման գործողությունները հնարավոր է առաջացնեն սարքավորումների կառուցվածքի հիմննային փոփոխության, ինչպես դա արել է NEC ընկերությունը, որն առաջարկեց  P-ISM անվանումով ապագային համակարգչի իր մոդելը:

 P-ISM-ը իրենից ներկայացնում է 5 առանձին սարքեր՝ գրիչներ: 5 գրիչներից յուրաքանչույրը ունի իր հստակ ֆունկցիան,  բոլորը միասին կատարում են մեկ ընդհանուր ֆունկցիա, այսինքն դառնում են համակարգիչ:

Եվ այսպես

I գրիչը ունի բջջային հեռախոսի մոդուլ, այսինքն այն կատարում է ինտերնետի հետ կապի իրականացում
II և III գրիչները պրոեկտորներ են, նրանցից մեկը հարթ մակերևույթի վրա արտացոլում է դիսպլեյ, իսկ մյուսը վիրտուալ ստեղմնաշար:
IV գրիչը թվային տեսախցիկ է, այսինքն կատարում է սքաների և վեբ-տեսախցիկի դերը:
V գրիչն էլ պրոցեսոր է:


Գրիչները միմյանց հետ կապ են հաստատում Bluetooth տեխնոլոգիայի միջոցով: Բոլոր գիրչները օժտված են մարտկոցներով, որոնք ել լիցքավորվում են հատուկ տակդիրից և որտեղ պահվում է ամբողջ ինֆորմացիան:


Դիտումներ: 605 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: