Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 10 » Արջի մասին
15:54
Արջի մասին

Արջկաթնասունների դասին պատկանող գիշատիչ կենդանի: Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա: Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մաշկ, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն: Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը: Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին: Զգայուն չեն մեղվային խայթոցներին: Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն:

Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ, արջերը առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով: Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները: Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում: Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3,4 մետրի: Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի:

Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է: Գույնը միատիպ է, սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ` սև-սպիտակ: Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում են բաց բծեր: Որոշ տեսակների մոտ տեղի ունեն մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ: Գույնը սեզոնից կապված չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը (երկձևություն) արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ:

Դիտումներ: 6950 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 4.6/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Категория: | Дата: 02.11.2015
es gij em
Добавил: | Комментариев:
Имя *:
Email:
Код *: