Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 1 » <<ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒ>> ԱՌԵՂԾՎԱԾԸ
07:49
<<ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒ>> ԱՌԵՂԾՎԱԾԸ



Աշխարհում քիչ թվով մարդիկ կան, որ լսած չլինեն <<Բերմունդյան եռանկյունու>> խորհրդավոր ու արտասովոր պատմությունների մասին: 
<<Բերմուդյան եռանկյունու>> կազմի մեջ են մտնում բերմուդյան կղզիները,Պուերտո Ռիկոյի և Ֆլորիդայի արևմտյան մասը:
Բերմուդյան եռանկյունի անվանումը սիմվոլիկ է, իրականում աշխարհագրական տեսանկյունից այն այդքան էլ եռանկյունաձև չէ: 
Այդ տարածքում տեղի են ունենում ինքնաթիռների, նավերի խորհրդավոր անհետացումներ: 
Առեղծվածային անհետացումները բացատրելու համար գիտնականները առաջարկում են մի քանի վարկածներ` սկսած եղանակային անոմալ դրսևորումից մինչև այլմորոկայինների հափշտակումներ: 



Թերահավատները կարծում են, որ բերմունդյան եռանկյունում տեղի ունեցող կործանումները լինում են ոչ ավելի հաճախ, քան օվկիանոսի մնացած տարածքներում, և դրանք բացատրվում են բնական ճանապարհով: 

Առաջին անգամ (1950 թ.) խորհրդավոր անհետացումների մասին նշել է «Associated Press»-ի խմբագիր Ջոնսը և այդ տարածքը անվանել <<Սատանայի ծով>> 
<<Բերմունդյան եռանկյունի>> անվանման հեղինակը համարվում է Վինսենթ Գադիսը, ով 1964 թվականին հրատարակեց <<Բերմունդյան մահացու եռանկյունի հոդվածը>>
Սկսած 1960 թվականից սկսեցին բերմունդյան եռանկյունու առեղծվածի մասին բազմաթիվ հոդվածներ հրատարակվել: 
Բերմունդյան եռանկյունու տարածքը դեռ միջնադարից համարվում էր վտանգավոր: Եռանկյունում խորտակվել է մոտ 1200 իսպանական նավ :

Բերմունդյան եռանկյունու գաղտնիքը

Որոշ գիտնականներ Բերմունդյան եռանկյունու առեղծվածը գիտականորեն բացատրվում են հետևյալ կերպ. օվկիանոսի հատակը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է ցնցումների, որի պատճառով այնտեղից օվկիանոսի մակերևույթ է բարձրանում մեթան: Մեթանը բարձրանալով ջրի մակերևույթ` փոխում է նրա խտությունը, որի պատճառով էլ տեղի է ունենում նավերի հանկարծակի խորտակումներ: Նույն մեթանը կարող է ջրից բարձրանալ օդ և փոխել օդի խտությունը: Դրա հետևանքով ինքնաթիռները կորցնում են հավասարակշռությունը և անցնում օվկիանոսի հատակը:




Մյուս վարկածի համաձայն այդ տարածքում  որոշ բնական երևությների հետևանքով առաջանում են ինֆրաձայներ, որոնք ինքնաթիռի կամ նավի անձնակազմի մոտ առաջացնում են տագնապի զգացողություն:

Շրջանառվում է նաև այն թափառող ալիքների վարկածը, որոնց բարձրությունը հասնում է 30 մետրի և կարող են հեշտությամբ խորտակել ինչպես նավեր, այնպես էլ օդանավեր:





<<Բերմունդյան եռանկյունու>> առեղծվածն իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում այնքան ամուր է նստել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք և շատ ավելի հիմնավոր պատասխան է պահանջում նրա խորհրդրդավորությունը ցրելու համար: Իհարկե, եթե, դա իսկապես պատրանք է...



Դիտումներ: 1370 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: