Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 18 » Գիտնականներն ուսումնասիրել են սփիրիթուալիստների ուղեղի աշխատանքը՝ տրանսի ժամանակ
08:45
Գիտնականներն ուսումնասիրել են սփիրիթուալիստների ուղեղի աշխատանքը՝ տրանսի ժամանակ
Գիտնականներն ուսումնասիրել են սփիրիթուալիստների ուղեղի աշխատանքը՝ տրանսի ժամանակ


Ամերիկյան նեյրովիզիոլոգները հետեւել են բրազիլացի մեդիումների ուղեղի աշխատանքին՝ սեանսի ժամանակ, երբ նրանք տեքստ են գրում վաղուց մահացած մարդկանց կամ հոգիների «թելադրմամբ»: ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անգամ համալսարանին կից քոլեջի գիտնականների խումբը Էնդրյու Նյուբերգի գլխավորությամբ, փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունենում մեդիումների ուղեղում սեանսների ժամանակ, հետեւելով դրանց աշխատանքին տոմոգրաֆի օգնությամբ:

Գիտնականները հավաքել են 5 փորձառու եւ 5 սկսնակ մեդիումների եւ նրանց արյան մեջ ներարկել փոքր քանակությամբ ռադիոակտիվ «նշաններ», որոնք անհրաժեշտ են տոմոգրաֆի աշխատանքի համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով PLoS One ամսագրի հոդվածը:

Պարզվել է, որ փորձառու եւ սկսնակ մեդիումների ուղեղը տարբեր կերպ են աշխատել սեանսի ժամանակ: «Փորձառուների» ուղեղի նյարդային բջիջների ակտիվությունը նկատելիորեն նվազել է:

Նեյրոֆիզիոլոգների խոսքով, ուղեղի ճակատային մասում, քունքերի մետ ազդակների հաճախականությունը նվազագույնի է հասել, որը բնորոշ է քնած կամ գիտակցությունը կորցրած մարդուն:

Մյուս կողմից, սկսնակների սփիրիթուալիստների ուղեղը կտրուկ ակտիվացել է հոգիների «թելադրանքով» տեքստ գրելու սեանսի ժամանակ: Ամենայն հավանականությամբ, էքստրասենսների այդ խումբը փորձել է վերահսկել սեանսի ընթացքը:

Գիտնականների խոսքով, այդ տարբերությունները նկատվել են նաեւ տեքստերում, որոնք գրվել են փորձի ժամանակ: Փորձառու մեդիումների «աշխատանքները» ավելի բարդ են եղել լեզվական եւ մտքի տեսանկյուններից:

Դիտումներ: 568 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: