Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 10 » Հեռախոսազանգ
11:08
Հեռախոսազանգ



Տղա: -Ալո՞:
Աղջիկ: -Ալո, ինչի՞ համար ա սա:
Տղա: -Կոնկրետ ինչը՞:
Աղջիկ: -Դու գիշերվա ժամը երկուսին զանգում ես:
Տղա: -Բայց դու քնած չես:
Աղջիկ: -Հա, բայց կարող ա...
Տղա: -Կարողա...
Աղջիկ: -Ինչի՞ ես զանգահարել:
Տղա: -Դու ընդամենը մի հարց ունես, իսկ գիտե՞ս քանի անպատասխան հարցեր ունեմ ես:
Աղջիկ: -Չեմ ուզում իմանալ:
Տղա: -Ամեն ինչում դու ես մեղավոր:
Աղջիկ: -Պետք չի հիմա ինձ մեղադրել:Ուշ ա:Վերջակետ:
Տղա: -Բայց դու ուզում էիր լսել իմ ձայնը:
Աղջիկ: -Ոչ:Ինչի՞՞ց վերցրեցիր, որ ուզում էի:
Տղա: -Դու չես պատասխանում անցանկալի զանգերին, նաև անծանոթ ու փակ համարով զանգերին:Այդպես չէ՞:
Աղջիկ: -Ամեն ինչ փոխվել ա, հիմա ուրիշ ա:
Տղա: -Դու փորձում էիր ինձ մոռանալ, բայց քեզ մոտ չստացվեց, ճի՞շտ եմ:
Աղջիկ: -Դու ինձ զանգել ես, որ նախատե՞ս:
Տղա: -Իսկ այդ սովորությունը՝ հարցին հարցով պատասխանելու:Թող մի կողմ:
Աղջիկ: -....Ճիշտ ես:
Տղա: -Իսկ հիմա դու ի՞նչ ես ուզում:
Աղջիկ: -Ի՞նչ տարբերություն:Մեկ ա, դրանք ոչինչ են և դրանք հիմա անհնար են:
Տղա: -Վստա՞հ ես:
Աղջիկ: -Ավելի քան...
Տղա: -Բացիր պատուհանը:
Աղջիկ: -Բացեցի:
Տղա: -Ոչինչ չե՞ս տեսնում:
Աղջիկ: -Ի՞նչ....Իսկ ինչի՞ համար:
Տղա: -Ինչի՞ համար եմ ես եկել:Ուղղակի ուզում էի այն, ինչ դու էիր ուզում:Ուզում էի լսել քո ձայնը, տեսնել քեզ, զգալ:Գիտեմ, որ երկու ամիս առաջվա մեր խոսակցությունը հիմար սխալ էր:Հ
ա, դու մեղավոր չես, ես ինքս...Բայց պետք ա խոստովանեմ:Դու իմ ամեն ինչն ես, դու իմ կյանքն ես:Առանց քեզ ես ոչինչ եմ:Ասա՝ ինչի՞ ես լաց լինում:
Աղջիկ: -Ես կարոտել էի...
Տղա: -Դա ավելին ա, քան կարոտելը:
Աղջիկ: -Ճիշտ ես:
Տղա: -Թող ինձ քո կյանք:Ներիր ինձ:Տուր ձեռքդ:
Աղջիկ: -Ամեն դեպքում ես քեզնից փախչելու տեղ չունեմ:
Տղա: -Ժպտում եեես...Ես դրան սպասում էի...
Աղջիկ: -Երևի անջատեի՞ր հեռախոսը:Ես այստեղ եմ:
Տղա: -Կներես:
Աղջիկ: -Ինչի՞ ավելի շուտ չէիր գալիս:
Տղա: -Դու չէիր թողնի...
Աղջիկ: -Ինչի՞ց վերցրիր:
Տղա: -Ես ամեն ինչ գիտեմ՝ մասնավորապես քեզ:Իսկ հիմա գնա քնելու ու իմացիր, որ հիմա ես քեզ ոչ մի տեղ չեմ թողնի, անգամ եթե աղաչես ինձ:Սիրում եմ քեզ...
Աղջիկ: -Ու ես քեզ...
Դիտումներ: 687 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: