Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 16 » Ինչպես հասկանալ, որ նա սիրում է
23:25
Ինչպես հասկանալ, որ նա սիրում է
Սիրում է - չի սիրում: Անմոռուկով դեռ մեր տատիկներն են գուշակել, և այդ ոչ խորամանկ մեթոդը նրանց լիովին բավարարում էր: Իսկ մենք ժամանակակից մարդիկ ենք և հասկանում ենք, որ ավելի լավ է դիմել հոգեբանության օգնությանն ու հասկանալ, թե արդյոք նա սիրում է, թե ոչ: Մի մոռացեք պարզ կանոնը.  Քաղաքավարի տղամարդը հարցնում է` կարո՞ղ եմ գալ, կարո՞ղ եմ դիմավորել, կարո՞ղ եմ օգնել: Լավ տղամարդն ասում է` կգամ, կդիմավորեմ, կօգնեմ: Սիրող տղամարդը գալիս է, դիմավորում է, օգնում է: Անկեղծ հոգատարություն Սիրող տղամարդը շատ զգայուն է իր սիրելիի կարիքների ու ցանկությունների հանդեպ:  Նա ձգտում է ազատել նրան կենցաղային խնդիրներից ու տհաճություններից, իր վրա է վերցնում հոգսերը, խնամում ու հոգ է տանում: Սիրող տղամարդը միշտ պատրաստ է լուծել իր սիրած կնոջ կենցաղային խնդիրներն ու անում է դրանք առանց հիշեցումների: Եթե անգամ նա գլուխ չի հանում, ապա մասնագետ է գտնում կամ գործի
է դնում իր ընկերական շրջապատին: 




Սիրող տղամարդու համար կարևոր է, որ իր կինն իրեն տաք ու հարմար զգա: Նա հոգ է տանում իր առողջության և տրամադրության մասին: Սիրող տղամարդը պատրաստ է փոխվել  հանուն իր սիրած կնոջ, պատրաստ է փոխել իր սովորությունները:    Նվերներ   Սիրող տղամարդը հիշում է իր սիրելիի նախասիրություններն ու սովորությունները: Նա ի վիճակի է շրջել ողջ քաղաքով մեկ, որպեսզի գնի հենց այն վարդերը, որոնք երջանկացնում են իր սիրելիին: Նա կգտնի այն ներկայացման տոմսերը, որ իր սիրելին երազում է տեսնել: Շատ կանայք համարում են, թե որքան թանկարժեք է նվերը, այնքան տղամարդն ավելի շատ է սիրում իրենց: Սակայն դա այնպես չէ: Կնոջ վրա մեծ գումարների ծախսելու պատրաստակամությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով, սակայն դա չի կարող իսկական սիրո ցուցիչ լինել: Հաճախ դա կնոջը «գնելու» կամ իրենով անելու համար է արվում: Ճիշտ է` կան նաև երջանիկ բացառություններ: Հարգանք, համբերություն և զոհաբերություններ Սիրող տղամարդը երբեք ոչինչ չի պարտադրում իր սիրելիին, նա համբերատար կարող է սպասել, մինչև իր սիրելին ինքնուրույն պատրաստ լինի փոփոխությունների: Նա պայմաններ չի թելադրում, քանի որ նրա համար կարևոր է, որ կինն իր կողքին լինի ու սիրի իրեն առանց որևէ պարտադրանքի:  Սիրող տղամարդը հարգում է կնոջը: Նա չի խուսափում ցանկացած թեմայի խոսակցություններից: Սիրած կինը հետաքրքիր է նրան ամեն ինչով: Սիրող տղամարդը չի փորձում իրեն ենթարկել կնոջը, նա համբերատար է վերաբերվում կնոջ սովորություններին ու արարքներին: Դա իհարկե չի նշանակում, որ դա կարող է միշտ տևել. քանի դեռ նա հասկանա, որ իր սերը փոխադարձ է, կսկսի թելադրել իր կանոնները: Սակայն սկզբից կինը լիակատար ազատություն է ստանում: Սիրող տղամարդը պատրաստ է զոհաբերել իր ազատ ժամանակը, քունը, հանգիստը հանուն սիրած կնոջ:  Սիրո ևս 7 նախանշան Նա միշտ առիթ կգտնի սիրելիի կողքին գտնվելու համար, հաճախ կզանգի, երբեմն ամենաանհիմն պատճառներով: Նա փորձում է սիրելիին ծանոթացնել իր ընկերների և հարազատների հետ: Նա չի թաքցնում իր սիրելիին, երբ շրջապատված է կանանցով:  Նա հպարտանում է իր սիրելիի հաջողություններով ու առավելություններով: Նրա համար կարևոր է, որ շրջապատում իմանան, թե ինչ հրաշք է իր սիրելին: Նա աշխատում է դուր գալ սիրելիի ընկերներին և հարազատներին:  Նա անկեղծորեն հետաքրքրվում է կնոջ գործերով, լսում է նրան, երբ կինը պատմում է իր առօրյայի մասին և չի ընդհատում նրան: Ընդ որում նա իսկապես լսում է կնոջը, այլ ոչ թե ձև տալիս, թե լսում է, իսկ մտքերով թռչում հեռուներ:  Նա ամեն կերպ ցանկանում է արդարացնել կնոջը և եթե անգամ հասկանում է, որ կինը սխալ է, նրա կողքին է մնում, որպեսզի պաշտպանի կամ աջակցի:  Կնոջ ցավը նա ընկալում է որպես իր սեփականը: Նա անգամ կարող է արտասվել, երբ տեսնում է, որ իր սիրելին իրեն լավ չի զգում, իսկ ինքը ոչինչ չի կարող անել: 
Դիտումներ: 654 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: