20:37 Ինչպես ինտերնետ կայքերը վերածել PDF ֆայլերի և դրանք կարդալ օֆլայն | |
Ինտերնետային կայքերը համակարգչի մեջ պահելն ու դրանք հետագայում օֆլայն կարդալը նորություն չի, սակայն ստանդարտ մեթոդներով առաջանում են որոշակի անհարմարություններ: Օրինակ հնարավոր է բացի հիմնական html ֆայլից համակարգչի մեջ առանձին-առանձին պահպանվեն կայքի բոլոր լուսանկարներն ու մնացած ռեսուրսները: Իսկ մեծ թվով կայքեր պահպանելու դեպքում գործն ավելի է բարդանում: Գոյություն ունի մի ծրագիր, որը թույլ է տալիս կայքը մի քանի պարզ գործողություններով վերածել PDF ֆայլի: Իհարկե հնարավորություն կա նաև միանգամից նշել մի քանի կայքեր: Ծրագրի ինտերֆեյսը շատ պարզ է: Անհրաժեշտ է ընդամենը նշել պահպանվող ֆայլի URL հասցեն ու վերջ: Այնուհետև կարող եք PDF ֆայլը տեղադրել պլանշետի, սմարթֆոնի կամ համակարգչի մեջ և ինտերնետի բացակայության դեպքում կարդալ այն: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |