Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 28 » Ստեղծվում է հայկական Youtube
15:51
Ստեղծվում է հայկական Youtube


Ազգային համագործակցության հիմնադրամը (ԱՀՀ) աշխատանքներ է տանում հայկական, ներառյալ՝ մարզային հեռուստա-ռադիոընկերությունների հաղորդումների նյութերի արխիվացման ուղղությամբ, ինչի արդյունքում ստեղծվելու է հայկական տեսաձայնային նյութերի՝ Youtube-ին նման շտեմարան և որոնման համակարգ։ Սկզբնական փուլում օգտագործվելու են միջազգային շտեմարանների և որոնման համակարգերի հնարավորությունները։ Այս մասին Tert.am-ի թղթակցին հայտնեց ԱՀՀ գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը՝ հավելելով, որ Ազգային համագործակցության ցանց-պորտալում (ԱՀՑ) ստեղծվելիք այդ ռեսուրսը կնպաստի Հայաստանում ինտերնետ-հեռուսատատեսության և ռադիոհեռարձակման զարգացմանը։

Նշվեց, որ ԱՀՑ-ում ստեղծվելու է մամուլի ինտերնետ-ակումբ, որտեղ իրենց տեսակետները հայտնելու կհրավիրվեն արդեն գործող sociology.am կայքում ներկայացված 2,5 հազար հեղինակավոր անձինք։ Ընդ որում, նրանք առցանց կոնֆերանսի ժամանակ կարող են պատասխանել միանգամից 6 մասնակցի հարցերի։

Դիտումներ: 261 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: