Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 13 » Windows 8-ի հեղինակը հեռացել է Microsoft-ից
19:56
Windows 8-ի հեղինակը հեռացել է Microsoft-ից

 Windows 8-ի հեղինակը հեռացել է Microsoft-ից


Microsoft ընկերության Windows ստորաբաժանման նախագահ Սթիվեն Սինոֆսկին, որն անմիջականորեն պատասխանատու է օպերացիոն նոր համակարգի մշակման եւ  մարքեթինգի համար, հայտարարել է պաշտոնը լքելու մասին

Microsoft-ի հաղորդագրությունում ասված է, որ դա ընկերության եւ պ-ն Սինոֆսկիի համատեղ որոշումն է:

Սակայն ըստ ընկերության աղբյուրների, դա կապված է Windows ստորաբաժանման նախագահի եւ ընկերության մնացած թոփ մենեջերների հարաբերությունների վատացման հետ. Սինոֆսկին, չնայած իր տաղանդին, թիմի անդամ չի կարողացել դառնալ:Ինչպես գրում է LifeNews-ը, Սինոֆսկիի հեռանալն արդեն համեմատել են վերջերս  Apple-ից iOS-ի մշակման պատասխանատու Սքոթ Ֆորսթոլի հեռանալու հետ:

Դիտումներ: 234 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: