Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 31 » Windows XP-ի տեղադրումը սկսնակների համար:
16:49
Windows XP-ի տեղադրումը սկսնակների համար:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ 

Մինչև տեղադրման սկիզբը C:\ սկավառակի վրա գտնվող բոլոր պետքական ֆայլերը տեղափոխեք այլ սկավառակի վրա։ 

C:/ -ի վրա գտնվող բոլոր ֆայլերը ջնջվելու են։ 

Մուգ գույնով նշված է այն տարբերակը, որը պիտի ընտրենք մենք։ 

1. Դնում ենք Windows XP-ի տեղադրման սկավառակը CD-ROM-ի մեջ։ 

2. Բիոսից ընտրում ենք CD-ROM-ը, որպես առաջնային բեռնավորման սարք և վերբեռնում համակարգը։ 

3. Բացվում է կապույտ էկրան ու սկսվում է համակարգչի ստուգում, ինչից հետո ունենք ընտրության հնարավորություն։ 

• Նոր Windows տեղադրելու համար սեղմեք ENTER 
• Windows-ը թարմացնելու համար սեղմեք R 
• Տեղադրման ընդհատում F3 

4. Էկրանին հայտնվում է լիցենզային համաձայնության օրենքները։ 

• Համաձձայնվել F8 
• Չհամաձայնվել Esc 
• Լիցենզիայի հաջորդ էջը կարդալ PAGE DOWN 

5. Նպատակի ընտրություն 

• Տեղադրված Windows-ի թարմացում R 
• Նոր Windows-ի տեղադրում Esc 

6. Դիսկի ընտրություն 

• Եղածի վրա տեղադրում ENTER 
• Նորի ստեղծում C 
• Եղածի ջնջում D 

7. Ընտրված դիսկի հաստատում 

• Ընտրվածի հաստատում C 
• Այլ դիսկի ընտրություն Esc 

8. Ընտրված դիսկի ֆորմատ 

• NTFS (Quick) 
• FAT (Quick) 
• NTFS 
• FAT 
Ընտրելուց հետո սեղմել Enter 

9. Ֆորմատ անելու ցանկության հաստատում 

* Ֆորմատ F 
* Այլ դիսկի ընտրություն Esc 

Կսկսվի ընտրված դիսկի ֆորմատ, 

հետո տեղադրման համար անհրաժեշտ ֆայլերի պատճենում և հետո համակարգիչը կվերվեռնվի։ 

Սրանից հետո կսկսվի տեղադրումը, Ձեզ մնում է միայն սպասել 5-15 րոպե, որից հետո պետք է մուտքագրել, որոշակի տվյալներ։ 

10. Regional and Language Options: 

Customize --> Language -->Դրեք ծիտիկը: Install files for complex script and right-to-left languages (Including Thai) կողքին --> OK --> OK -->Next 
Advanced --> Ընտրեք Russian 

NEXT

11. Name - Լրացրեք ցանկացած անվանմամբ 
Organisation - Home 

NEXT
12. Մուտքագրում եք Ձեր կոդը։ 

իսկ հետո NEXT 

13. Հաջորդ պատուհանում կարող եք մուտքագրել ադմինիստրատորական գաղտնաբառը, որը համակարգիչը կպահանջի ամեն անգամ միացնելուց։ 

Կարող եք անփոփոխ թողնել այդ պատուհանը և սեղմեք NEXT

14. Date and Time Settings 

պաուհանում Time Zone-ը ընտրում եք (GMT +04:00) Baku, Tbilisi, Yerevan և սեղմում NEXT

15. Networking Settings պատուհանում ընտրեք 

• Typical settings 
• Custom settings 
և սեղմեք NEXT

Եթե Ձեր համակարգիչը որևէ դոմեյնի անդամ է, ապա մուտքագրեք դոմեյնի հասցեն համապատասխան երկրորդ մասում, եթե ոչ, ապա թողեք այն անփոփոխ, այսինքն WORKGROUP 

և սեղմեք NEXT

16. Սրանից հետո տեղադրումը կշարունակվի առանց Ձեր մասնակցության։ Ընթացքում հնարավոր է համակարգի վերբեռնումը։ 

17. Առաջին անգամ միանալուց համակարգը կպահանջի մուտքագրել որոշ տվյալներ։ 

Անում ենք հետևալ գործողությունները 
Next --> Skip --> No, not at this time --> Next --> User name - մուտքագրեք օգտագործողի ցանկալի անուն --> Next --> Finish 

Սրանից հետո նոր տեղադրված համակարգը կմիանա և Դուք կտեսնեք Windows XP-ի ստանդարտ պատուհանը։ 

Դուք հաջող ավարտեցիք Windows XP-ի տեղադրումը




Դիտումներ: 778 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: