Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 23 » Խոշորագույն ՃՏՊ Տեխասում՝ 150 ավտոմեքենայի բախմամբ. կան զոհեր
19:52
Խոշորագույն ՃՏՊ Տեխասում՝ 150 ավտոմեքենայի բախմամբ. կան զոհեր


Տեխասի արագընթաց մայրուղիում նոյեմբերի 22-ի երեկոյան բախվել են 150 ավտոմեքենաներ։

Շերիֆի ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքներն «աղետալի» են։ Մեքենաները «կանգնած եւ պառկած են իրար վրա»։

Ոստիկանության տվյալներով, երկու մարդ զոհվել է բեռնատարի տակ ընկելու հետեւանքով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Վերջին տվյալներով հոսպիտալացվել է 80-ից 90 մարդ։ 12-ը գտնվում են ծանրագույն վիճակում։

Հինգշաբթի ԱՄՆ-ում նշվում էր Գոհաբանության օրը, ավտոճանապարհները խիստ ծանրաբեռնված էին, քանի որ միլիոնավոր ամերիկացիներ անձնական ավտոմեքենաներով մեկնում էին տոնական միջոցառումների, պարզաբանում է AP-ն։

Դիտումներ: 281 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: