Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 18 » 1908 թիվ Նոյեմբերի 18 Ծնվել է Վիկտոր Համբարձումյանը:
07:41
1908 թիվ Նոյեմբերի 18 Ծնվել է Վիկտոր Համբարձումյանը:
Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՍՀՄ և ՌԴ Պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Ազգային հերոս 
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. նոյեմբերի 5-ին Թիֆլիսում, նա հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը։ Եղել է ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943) և նախագահ (1947-ից), Երևանի համալսարանի պրոֆեսոր (1947-ից)։ 1946-ին հիմնադրել է ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանը: Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիրն ու խմբագրական կոլեգիայի նախագահն է եղել։ 

1948–55-ին եղել է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961–64-ին՝ նույն միության նախագահ, իսկ 1968–1972-ին՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։ 

Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1928), 1928-31-ին սովորել է ՍՍՀՍ ԳԱ գլխավոր (Պալկովյան) աստղադիտարանի ասպիրանտուրայում` ակադեմիկոս Ա.Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։ 1931-43-ին աշխատել է Լենինգրադի համալսարանում (1934-ից՝ պրոֆեսոր)։ Եղել է ՍՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը (1939), Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի դիրեկտորը (1939) և ուսումնական մասի պրոռեկտորը (1941)։ 

1943-ից աշխատել է Հայկական ՍՍՀ-ում, որի ԳԱ հիմնադիր անդամներից է և առաջին փոխնախագահը։ Համբարձումյանը մեծ ավանդ ունի Հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կտրուկ բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում։ 

Համբարձումյանը գիտության մեջ հիմք է դրել նոր ուղղությունների, Լենինգրադում և Բյուրականում ստեղծել գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա։ Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ) անվան, Ալովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով։
Դիտումներ: 564 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: