Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 9 » ♥ ♥
09:33
♥ ♥


Մենք միասին էինք: Այո՛,  միասին էինք և ես երջանիկ էի նրա կողքին: Փակ աչքերով սիրում էի նրան,հավատում էի: Ես առաջին անգամն էի սիրում իմ կյանքում և այն ինձ համար ուղղակի հեքիաթ էր: Ինձ ոչինչ չէր հետաքրքրում, ոչ ոքի կարծիքը ինձ համար կշիռ չուներ, որովհետև սիրում էի, իսկ երբ սիրում ես վատն էլ աչքիդ լավն է թվում: Մտածում էի, որ ուր որ է կավարտեմ դպրոցս և մեզ համար որևէ արգելք չի լինի: Ես այսպես մտածում էի մինչև այն պահը, երբ իմացա, որ նա` իմ սիրելին, ընտանիք ունի,երեխա ունի: Ամբողջ աշխարհը փուլ եկավ գլխիս մի վարկյանում : Ինչու՞ նա ինձ հետ այդպես վարվեց: Ես անկեղծ, մաքուր սիրով սիրում էի նրան, իսկ այդ լուրը ինձ ուղղակի հոգեկան ծանր վիճակի մեջ գցեց: Ողջ կյանքս փոխվեց, անհետացավ ժպիտս, իսկ արցունքները դեմքիցս անհետացնել չեր ստացվում: Ամեն գիշեր քնելուց առաջ հիշում եմ նրան, իրար հետ անցկացրած անմոռանալի պահերը, կարոտու՛մ եմ: 
Իսկ երբ ուշքի եմ գալիս՝ հիշելով իր տված մեծ ցավը , ուզում եմ գոռալ անզորությունից: Այս ամենը ինձ համար կյանքի մեծ փորձություն էր, որպեսզի լավ ճանաչեմ մարդկանց: Երկար ժամանակ վիշտը խեղդելով սրտումս տառապեցի միայնակ: Հիմա ճի՛շտ է, համակերպվել եմ իմ այս վիճակի հետ, բայց դեռ սիրում եմ.....

Այս պատմությունը հայտվել է մի աղջնակի մոտ, շատ պատահական և լացելու աստիճան հուզել է նրան: Ինձ նույնպես շատ գրավեց պատմությունը և ցանկացա այն տեղադրել այստեղ:
Դիտումներ: 1214 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: