Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 19 » Աճպարարություն
20:46
Աճպարարություն
Գնդակ պարանի վրա
Պարզվում է, որ աճպարարի ձեռքում գնդակը կարող է գլորվել պարանի վրայով: Աճպարարն այնպես է պահում պարանի ծայրերը, որ գնդակը հնազանդորեն սահում է ցանկացած ուղղությամբ: Ցուցադրելով սա մի քանի անգամ` նա բաց է թողնում պարանի մի ծայրը և մյուս ձեռքով բռնում է գնդակը:

Աճպարարության ցուցադրման գաղտնիքը
Իհարկե, գնդակը չի կարող սահել պարանի վրայով: Դրա համար հարկավոր է վերցնել թել, որը պետք է կարճ լինի պարանից, և թելի ծայրերն ամրացնել պարանին: Երբ աճպարարը ձգում է պարանը, միաժամանակ ձգվում է նաև թելը: Պարանի և թելի միջև պետք է մտցնել երկու ձեռքի բութ մատները: Այն տարածությունը, որն առաջանում է թելի և պարանի միջև, կարող է պահվել և սահեցնել գնդակը: Այս աճպարարության համար հարկավոր է վերցնել շատ թեթև գնդակ, օրինակ` սեղանի թենիսի գնդակը: Նրա մի կեսը ներկում են, որպեսզի դիտողին տեսանելի լինի գնդակի սահելը: Թելը պետք է լինի ամուր և անպայման սև գույնի, որովհետև վառ լուսավորվաց բեմում այն անտեսանելի է դիտողին:
Դիտումներ: 1161 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: