11:08 Հեռախոսազանգ | |
Աղջիկ: -Ալո, ինչի՞ համար ա սա: Տղա: -Կոնկրետ ինչը՞: Աղջիկ: -Դու գիշերվա ժամը երկուսին զանգում ես: Տղա: -Բայց դու քնած չես: Աղջիկ: -Հա, բայց կարող ա... Տղա: -Կարողա... Աղջիկ: -Ինչի՞ ես զանգահարել: Տղա: -Դու ընդամենը մի հարց ունես, իսկ գիտե՞ս քանի անպատասխան հարցեր ունեմ ես: Աղջիկ: -Չեմ ուզում իմանալ: Տղա: -Ամեն ինչում դու ես մեղավոր: Աղջիկ: -Պետք չի հիմա ինձ մեղադրել:Ուշ ա:Վերջակետ: Տղա: -Բայց դու ուզում էիր լսել իմ ձայնը: Աղջիկ: -Ոչ:Ինչի՞՞ց վերցրեցիր, որ ուզում էի: Տղա: -Դու չես պատասխանում անցանկալի զանգերին, նաև անծանոթ ու փակ համարով զանգերին:Այդպես չէ՞: Աղջիկ: -Ամեն ինչ փոխվել ա, հիմա ուրիշ ա: Տղա: -Դու փորձում էիր ինձ մոռանալ, բայց քեզ մոտ չստացվեց, ճի՞շտ եմ: Աղջիկ: -Դու ինձ զանգել ես, որ նախատե՞ս: Տղա: -Իսկ այդ սովորությունը՝ հարցին հարցով պատասխանելու:Թող մի կողմ: Աղջիկ: -....Ճիշտ ես: Տղա: -Իսկ հիմա դու ի՞նչ ես ուզում: Աղջիկ: -Ի՞նչ տարբերություն:Մեկ ա, դրանք ոչինչ են և դրանք հիմա անհնար են: Տղա: -Վստա՞հ ես: Աղջիկ: -Ավելի քան... Տղա: -Բացիր պատուհանը: Աղջիկ: -Բացեցի: Տղա: -Ոչինչ չե՞ս տեսնում: Աղջիկ: -Ի՞նչ....Իսկ ինչի՞ համար: Տղա: -Ինչի՞ համար եմ ես եկել:Ուղղակի ուզում էի այն, ինչ դու էիր ուզում:Ուզում էի լսել քո ձայնը, տեսնել քեզ, զգալ:Գիտեմ, որ երկու ամիս առաջվա մեր խոսակցությունը հիմար սխալ էր:Հ ա, դու մեղավոր չես, ես ինքս...Բայց պետք ա խոստովանեմ:Դու իմ ամեն ինչն ես, դու իմ կյանքն ես:Առանց քեզ ես ոչինչ եմ:Ասա՝ ինչի՞ ես լաց լինում: Աղջիկ: -Ես կարոտել էի... Տղա: -Դա ավելին ա, քան կարոտելը: Աղջիկ: -Ճիշտ ես: Տղա: -Թող ինձ քո կյանք:Ներիր ինձ:Տուր ձեռքդ: Աղջիկ: -Ամեն դեպքում ես քեզնից փախչելու տեղ չունեմ: Տղա: -Ժպտում եեես...Ես դրան սպասում էի... Աղջիկ: -Երևի անջատեի՞ր հեռախոսը:Ես այստեղ եմ: Տղա: -Կներես: Աղջիկ: -Ինչի՞ ավելի շուտ չէիր գալիս: Տղա: -Դու չէիր թողնի... Աղջիկ: -Ինչի՞ց վերցրիր: Տղա: -Ես ամեն ինչ գիտեմ՝ մասնավորապես քեզ:Իսկ հիմա գնա քնելու ու իմացիր, որ հիմա ես քեզ ոչ մի տեղ չեմ թողնի, անգամ եթե աղաչես ինձ:Սիրում եմ քեզ... Աղջիկ: -Ու ես քեզ... | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |