Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 10 » Կապուչինո
08:16
Կապուչինո
Տորթ Կապուչինո


Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի: Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Շաքարավազը բաժանել երկու մասի.մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ: Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված: 
Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը: Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել: Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Եփելուց հետո, խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:
Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված: Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա: Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:
Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը /տան ջերմաստիճանի/, վանիլի փոշին:Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի: Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա:
                                                                             
                                            Բաղադրությունը:           
  
Խմոր` 200գր. շոկոլադ 175 գր. կարագ 4 ձու 125գր. շաքարավազ 1 վանիլին շատ քիչ աղ, 1 թգ. սոդա 125 գր. ալյուր 25 գր. կապուչինո սուրճ Միջուկ` 10 գր, կապուչինո սուրճ 150 մլ տաք ջուր, 200գր. շոկոլադ: Կրեմ` 1 տուփ խտացրած կաթ, 150 գր, կարագ, վանիլին: Գլազուր` 200 գր. սերուցք, 200 գր. շոկոլադ:
Դիտումներ: 926 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: