Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 24 » Samsung-ի նորույթը, Galaxy Skin _ ամենաճկուն հեռախոսը
10:40
Samsung-ի նորույթը, Galaxy Skin _ ամենաճկուն հեռախոսը

Samsung-Galaxy-skin


Հարավկորեական Samsung ընկերությունը դարձավ առաջինը, ով ներկայացրեց Galaxy Skin անվամբ, ճկուն դիսփլեյով սմարթֆոն: Այս տեխնոլոգիան արդեն մեկ տարի գոյություն ունի, սակայն վերջնական ձևակերպում ստացավ և ներդրվեց Samsung ընկերության կողմից:

Այս սմարթֆոնը հնարավոր է ճկել մինչև 180 աստիճան, ընդ որում էկրանի այնքան կարծր է, որ դիմանում է նույնիսկ մուրճով հարվածներին և նույնիսկ  հարվածներից հետո քերծվածքներ չի ունենում:


 Hi-tech բջջային հեռախոսի ճկուն էկրանը  AMOLED որակի է,  4.5 դյույմ և ունի ընդամենը 0,3 մմ հաստություն: Ընկերությունը Skin-ի վաճառքը կսկսի  2013 թվականի  հունվար ամսից: 

Սմարթֆոնը օժտված կլինի Galaxy S III -ի պարամետրերով, որը բավականին բարձր արտադրողականույուն ունի:

Ընկերության խոսքերով, եթե  Galaxy Skin-ը ունենա հաջողություն, ապա նա պատրաստ է թողարկել նաև պլանշետներ, կիրատելով ճկուն դիսփլեյի տեխնոլոգիան:

Samsung-Galaxy-Flexi

Դիտումներ: 610 | Ավելացրեց: vakmad | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: