16:49 Windows XP-ի տեղադրումը սկսնակների համար: | |
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Մինչև տեղադրման սկիզբը C:\ սկավառակի վրա գտնվող բոլոր պետքական ֆայլերը տեղափոխեք այլ սկավառակի վրա։ C:/ -ի վրա գտնվող բոլոր ֆայլերը ջնջվելու են։ Մուգ գույնով նշված է այն տարբերակը, որը պիտի ընտրենք մենք։ 1. Դնում ենք Windows XP-ի տեղադրման սկավառակը CD-ROM-ի մեջ։ 2. Բիոսից ընտրում ենք CD-ROM-ը, որպես առաջնային բեռնավորման սարք և վերբեռնում համակարգը։ 3. Բացվում է կապույտ էկրան ու սկսվում է համակարգչի ստուգում, ինչից հետո ունենք ընտրության հնարավորություն։ • Նոր Windows տեղադրելու համար սեղմեք ENTER • Windows-ը թարմացնելու համար սեղմեք R • Տեղադրման ընդհատում F3 4. Էկրանին հայտնվում է լիցենզային համաձայնության օրենքները։ • Համաձձայնվել F8 • Չհամաձայնվել Esc • Լիցենզիայի հաջորդ էջը կարդալ PAGE DOWN 5. Նպատակի ընտրություն • Տեղադրված Windows-ի թարմացում R • Նոր Windows-ի տեղադրում Esc 6. Դիսկի ընտրություն • Եղածի վրա տեղադրում ENTER • Նորի ստեղծում C • Եղածի ջնջում D 7. Ընտրված դիսկի հաստատում • Ընտրվածի հաստատում C • Այլ դիսկի ընտրություն Esc 8. Ընտրված դիսկի ֆորմատ • NTFS (Quick) • FAT (Quick) • NTFS • FAT Ընտրելուց հետո սեղմել Enter 9. Ֆորմատ անելու ցանկության հաստատում * Ֆորմատ F * Այլ դիսկի ընտրություն Esc Կսկսվի ընտրված դիսկի ֆորմատ, հետո տեղադրման համար անհրաժեշտ ֆայլերի պատճենում և հետո համակարգիչը կվերվեռնվի։ Սրանից հետո կսկսվի տեղադրումը, Ձեզ մնում է միայն սպասել 5-15 րոպե, որից հետո պետք է մուտքագրել, որոշակի տվյալներ։ 10. Regional and Language Options: Customize --> Language -->Դրեք ծիտիկը: Install files for complex script and right-to-left languages (Including Thai) կողքին --> OK --> OK -->Next Advanced --> Ընտրեք Russian NEXT; 11. Name - Լրացրեք ցանկացած անվանմամբ Organisation - Home NEXT; 12. Մուտքագրում եք Ձեր կոդը։ իսկ հետո NEXT 13. Հաջորդ պատուհանում կարող եք մուտքագրել ադմինիստրատորական գաղտնաբառը, որը համակարգիչը կպահանջի ամեն անգամ միացնելուց։ Կարող եք անփոփոխ թողնել այդ պատուհանը և սեղմեք NEXT; 14. Date and Time Settings պաուհանում Time Zone-ը ընտրում եք (GMT +04:00) Baku, Tbilisi, Yerevan և սեղմում NEXT; 15. Networking Settings պատուհանում ընտրեք • Typical settings • Custom settings և սեղմեք NEXT; Եթե Ձեր համակարգիչը որևէ դոմեյնի անդամ է, ապա մուտքագրեք դոմեյնի հասցեն համապատասխան երկրորդ մասում, եթե ոչ, ապա թողեք այն անփոփոխ, այսինքն WORKGROUP և սեղմեք NEXT; 16. Սրանից հետո տեղադրումը կշարունակվի առանց Ձեր մասնակցության։ Ընթացքում հնարավոր է համակարգի վերբեռնումը։ 17. Առաջին անգամ միանալուց համակարգը կպահանջի մուտքագրել որոշ տվյալներ։ Անում ենք հետևալ գործողությունները Next --> Skip --> No, not at this time --> Next --> User name - մուտքագրեք օգտագործողի ցանկալի անուն --> Next --> Finish Սրանից հետո նոր տեղադրված համակարգը կմիանա և Դուք կտեսնեք Windows XP-ի ստանդարտ պատուհանը։ Դուք հաջող ավարտեցիք Windows XP-ի տեղադրումը | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |